10:27   30-11-2020
Հորդանանը դատապարտել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունը
Թողնել մեկնաբանություն

Հորդանանը դատապարտել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը` նախազգուշացնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգի մասին, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է Հորդանանի ԱԳՆ ներկայացուցիչը:

«Հորդանանի կառավարությունը կոչ է անում բոլոր կողմերին միավորել ջանքերը իրավիճակի հետագա էսկալացիա թույլ չտալու և լարվածության նվազեցման նպատակով»,- հայտարարել է հորդանանցի դիվանագետը:

Գրում է Tert.am -ը:


Loading...