12:30   30-11-2020
Ասկերանի երկու համայնքի տարածքներում տեղի կունենա չպայթած ռումբերի, այլ զինատեսակների ականազերծում
Թողնել մեկնաբանություն

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել. Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետների և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Loading...