14:32   30-11-2020
Թուրքական նավն Անթալիա է վերադարձել Միջերկրական ծովում հանքախուզությունից հետո
Թողնել մեկնաբանություն

«Օրուչ Ռեիս» թուրքական նավն Անթալիայի նավահանգիստ Է վերադարձել Արեւելյան Միջերկրածովում հանքախուզությունն ավարտելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի Էներգետիկայի նախարարությունը:

«Օրուչ Ռեիս»-ն ավարտել Է օգոստոսի 10-ին սկսած սեյսմոլոգիական աշխատանքները Միջերկրական ծովի Դեմրե սեկտորում: 2D ձեւաչափով տվյալները հավաքվել են 10955 կիլոմետր ձգվող ծովի հատակից:

Նավը վերադարձել Է Անթալիայի նավահանգիստ»,-ասվում Է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Վերջին ամիսներին իրադրությունը Արեւելյան Միջերկրածովում սրվել Է, մասնավորապես, այս շրջանում Անկարայի հանքախուզական գործունեության ակտիվացման կապակցությամբ:

Loading...