16:23   30-11-2020
ԱԻՆ փրկարարական վարչությունները պատրաստ են ձմռան աշխատանքների կատարմանը
Թողնել մեկնաբանություն

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարության ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որն անցկացրեց ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանը, ներկայացվեց մարզերում ազդարարման համակարգերի և պատսպարանների, ձմեռացման աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականի համաձայն՝ գույքագրվել են հանրապետության բոլոր մարզերի բազմաբնակարան շենքերի նկուղները, թաքստոցները և ճշգրտվել դրանք իբրև պատսպարան օգտագործելու, անհրաժեշտության դեպքում պատշաճ վիճակի բերելու հնարավորությունները:

Զեկուցվեց նաև, որ շարունակվում են նորոգվել և փորձարկվել էլեկտրաշչակները, իսկ փրկարարական վարչությունները պատրաստ են ձմռան աշխատանքների կատարմանը: Բարձրացված խնդիրների վերաբերյալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները մի շարք հանձնարարականներ են ստացել:

Խորհրդակցության ավարտին 4 փրկարար ծառայողի հերթական սպայական կոչումներ են հանձնվել: Նախարարի հրամանով ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական պարետային ջոկատի հրամանատար փ/ծ մայոր Հայկ Սարգսի Նիկողոսյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետ կոչում, Արարատի ՄՓՎ Արտաշատի ՀՓՋ խմբի պետ փ/ծ ավագ լեյտենանտ Սերգեյ Հովհաննեսի Սեխլեյանին՝ փ/ծ կապիտան կոչում, ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ Փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ լեյտենանտ Դավիթ Սամվելի Հայրապետյանին՝ փ/ծ ավագ լեյտենանտ կոչում, ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ Փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ լեյտենանտ Նորայր Սամվելի Ավագյանին շնորհվել է փ/ծ ավագ լեյտենանտ կոչում:

Գրում 1lurer.am -ը:


Loading...