17:26   30-11-2020
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հեռահար եղանակով. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
 
Պարոն Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից՝ դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որպեսզի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է
կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով:
 
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Գրում 1lurer.am -ը:

Loading...