17:47   30-11-2020
«Իսրայելի ներգրավվածության լուրջ նշաններ կան»․ Զարիֆը՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության մասին
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության կապակցությամբ միջազգային հանրությանը վերստին կոչ է արել հրաժարվել «երկակի չափորոշիչներից և դատապարտել պետական ահաբեկչության ակտը»։

«Ահաբեկիչները սպանել են իրանցի ականավոր գիտնականին։ Նման վախկոտ ակտը, որում Իսրայելի ներգրավվածության լուրջ նշաններ կան, վկայում է նրանց հուսահատ ռազմատենչության մասին։ Իրանը կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես եվրոպական պետություններին, հրաժարվել իրենց երկակի չափորոշիչներից և դատապարտել պետական ահաբեկչության ակտը»,-Twitter-ում գրել է Զարիֆը։

Գրում է Tert.am -ը:

Loading...