11:48   01-12-2020
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի մի հատվածը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից․ ՌԴ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի մի հատվածը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից և ապահովել Լաչինի միջանցքում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքների անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի հատվածում իրականացրել են պայթյունավտանգ իրերի ոչնչացման աշխատանքներ և ապահովել են մարտական գործողությունների ժամանակ ավերված էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի վերականգնման ուղղությամբ աշխատող բրիգադի  անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության հաղորդմամբ՝ անցած մեկ օրվա ընթացքում Արցախի տարածքում հաջողվել է վերականգնել էլեկտրահաղորդման գծերի երեք հենարան, 1,2 հազար մետր գազատար, ավելի քան մեկուկես հազար մետր կապուղի, ինչպես նաև երկու տրանսֆորմատորային ենթակայան:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Արցախում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 29 հեկտար տարածք և շուրջ 10 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 100 տուն և սոցիալապես կարևոր օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են շուրջ հազար պայթյունավտանգ առարկաներ:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...