12:00   01-12-2020
Պոմպեոն ՆԱՏՕ-ին միասնականության կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ զրույցում իր հավատարմությունն է հայտնել դաշինքի միասնականությանը:

«ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, որպեսզի դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԱԳ նախարարների խորհրդաժողովի նախաշեմին ընդգծի դաշինքի ներսում միասնականության և համատեղ մոտեցման կարևորությունը», - ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Պոմպեոն նաև հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքին ԱՄՆ-ի աջակցության մասին։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման առցանց նստաշրջանը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ը։

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...