12:45   04-12-2020
Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի բնակչությանը
Թողնել մեկնաբանություն

ՌԴ արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը բժշկական օգնություն է ցուցաբերում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:  

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները ընդունել են շուրջ 40 բնակչի: Բժշկական խորհրդատվություն, հետազոտություն և որակավորված բուժօգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և պրոֆիլային այլ մասնագետներ:

Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում գտնվող բուժառուների հետ աշխատանքում իրենց գործընկերներին աջակցել են ռուս անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները:

Հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 բժիշկ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Նախօրեին մեկնարկել է երկրորդ ռազմական հոսպիտալի տեղակայումը Մարտակերտում: Ավելի վաղ ռազմական հոսպիտալ էր տեղակայվել Ստեփանակերտում:

Loading...