16:08   04-12-2020
ԵՄ-ն չի մեկնաբանում Հունգարիան եւ Լեհաստանը Տնտեսության վերակագնման հիմնադրամից հանելու գաղափարը
Թողնել մեկնաբանություն

Եվրամիությունը չի մեկնաբանում համավարակից հետո Տնտեսության վերականգնման հիմնադարմից Հունգարիան եւ Լեհաստանը հանելու առաջարկությունը՝ նրանց կողմից Միության 2021 – 2027 թվականների յոթնամյա բյուջետային պլանի արգելափակման պատճառով: Դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես չեմ կարող մեկնաբանել հիմնադրամը 27 պետությունների փոխարեն 25 պետություններից ստեղծելու գաղափարը, Եվրամիության գագաթնաժողվում (դեկտեմբերի 10 – 11) իմ նպատակն Է բյուջետային պլանի եւ հիմնադրամի հավանության հասնելու ԵՄ-ի բոլոր երկրների կողմից»,- հայտարարել Է նա:

«Միասնությունը հանգուցային նշանակություն ունի, եւ մենք կշարունակենք փոխզիջումային որոշման որոնումը»,- հավելել Է Միշելը: Եվրամիության երկրների ղեկավարները հուլիսին Բրյուսելում հավանություն են տվել մինչեւ 2027 թվականը ԵՄ-ի բյուջեի փոխզիջումային տարբերակին՝ ավելի քան 1 տրիլիոն եվրո ծավալով եւ Միության տնտեսության վերականգնման՝ 750 միլիարդ եվրոյի հմնադամին: Այն ժամանակ պլանին եւ դրա ուժի մեջ մտնելու պայմաններին հավանություն տված Լեհաստանը եւ Հունգարիան, սակայն, նոյեմբերի 16-ին արգելափակել են դրա հաստատումը:

Վարշավան հանդես Է գալիս ԵՄ-ի բյուջեից անդամ երկրներին միջոցների հատկացումը նրանց կողմից իրավունքի գերակայության սկզբունքների պահպանման հետ կապելու դեմ, իսկ Բուդապեշտում նշում են, որ համաձյան չեն Բրյուսելի միգրացիոն քաղաքականությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...