16:27   04-12-2020
ԱԺ նախագահը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել նահատակված հերոսների հիշատակին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում զոհված հերոսների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին»,- ասված է գրառման մեջ:

Loading...