16:38   04-12-2020
ՌԴ-ն կշարունակի Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը. Պեսկով
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումըայն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջեւԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըայս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ղրիմը լուրջ տարաձայնությունների հարց էայստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենքՄենք կշարունակենք մեր թուրք գործընկերներին հասցնել Ղրիմի հարցում մեր հետևողական դիրքորոշումը»,-ընդգծել է Պեսկովը:

Նա նաև հիշեցրել էոր Ղրիմի թերակղզու պատկանելության հարցի վերանայումը ոչ մի կերպ չի կարող քննարկվել

Պեսկովի խոսքով ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարեւոր են երկու երկրների համարինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության տեսանկյունից

«Այդ հարաբերությունները փոխշահավետ բնույթ են կրում և հիմնված են միմյանց ներքին գործերին չմիջամտելու եւ միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Loading...