19:13   04-12-2020
ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված մոտեցումները
Թողնել մեկնաբանություն

Եվրասիական տնտեսական միության երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված սկզբունքային մոտեցումներըԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըլրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:

«Անկասկածթեժ բանավեճ է եղել այն հարցի շուրջորը վերաբերում է պարենային ապրանքների որակինԿարծում եմոր այդ հարցի շուրջ քննարկումներ կլինենԱյժմ տեխնիկական կանոնակարգի լրամշակում է ընթանումորը կանոնակարգում է հակաբիոտիկների և այլ անասնաբուժական դեղամիջոցների հսկողությունը ինչպես հումքիայնպես էլ պատրաստի արտադրանքի մեջորը մատակարարվում է խանութներինԱյդ առումով էլ գլխավոր գիծը գծված է»,- ասել է Մյասնիկովիչը:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ընդգծել է պարենային ապրանքների որակի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի բավականին լուրջ աշխատանքը:

«Անկասկածսա մեզ համար շատ պատասխանատու ոլորտ էքանի որ պետք է համաձայնեցնել կողմերի կարծիքներըորոցհետև դրանք դեռ միմյանցից մի փոքր տարբերվում ենԲայցկարծում եմոր մենք հանձնաժողովում կգտնենք այն տարբերակըթե ինչպես կարգավորել այդ հարցերը», - հավելել է Միխայիլ Մյասնիկովիչը:

Loading...