19:37   04-12-2020
Ֆրանսիայի կառավարությունը դեմ է Արցախի ճանաչմանը. Le Figaro
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հաստատել է, որ չի կիսում Արցախի ճանաչման մասին նախաձեռնությունը՝ նշելով, որ «հայ բարեկամներն իրենք նման բան չեն խնդրում»:

Ինչպես փոխանցում է ИноСМИ-ն, այս մասին գրում է Le Figaro պարբերականը՝ հավելելով, որ նման որոշումն, ըստ նախարարի, կնշանակեր Ֆրանսիայի բացառումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից, որտեղ միավորված են Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը, և որը արցախյան հակամարտության կարգավորման եղանակներ է փնտրում:

«Դա մեզ համար կնշանակեր հրաժարում միջնորդի դերից»,- նշել է ֆրանսիացի նախարարը: 

Գրում է Tert.am -ը:


Loading...