Արցախյան վերջին պատերազմի հետևանքով երկարատև ընդմիջումից հետո Թուրքիան ծավալվեց Հարավային կովկասում: Սիրայում տեղակայված թուրքական զորքը տեղափոխվեց Հարավային կովկաս: Այս քայլով Թուրքիան շահագրգռեց հատկապես թուրքալեզու այլ պետությունների՝ մեծ համակրանքով լցվել իր հանդեպ: Թուրքերը հաղթահարեցին սարսափը ռուսների նկատմամբ, ինչպես մենք՝ 90-ականներին թուրքերի հանդեպ: Ռուս դեսպանի սպանություն, օդանավի կործանում, իսկ հիմա տարածաշրջանում ազդեցության բաժանում: Ըստ էության Ռուսաստանը լրջագույն սխալ թույլ տվեց, թուրքերի մոտ հոգեբանական վախը ռուսների նկատմամբ այլևս չկա: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով, մենք դեռևս չենք գիտակցում պատերազմում կրած պարտության հետևանքների ողջ ծավալը: Սակայն շատ կարևոր է վհատությանը չտրվել, և ճիշտ վերլուծել իրավիճակը, որպեսզի հայ նորագույն պատմության մեջ մեկ այլ այսպիսի պարտություն տեղի չունենա: