19:26   17-12-2020
Թուրքիան մեզնից երեք պահանջ ուներ, հիմա մնաց երկուսը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան միշտ է ստանձնում կապալառուի դեր՝ տալով այն ինչ ցանկանում են գերտերությունները և վերցնելով այն ինչ իրեն է պետք: Շնորհիվ այս քաղաքականության Թուրքիան ու Ադրբեջանը Արցախի հարցում հասան ընդհանուր նպատակին: Այս հաղթանակի համար, իհարկե, Ալիևն իր երկրի բանակը «արծաթե սկուտեղով» մատուցեց Էրդողանին: Թուրքիան շուտով կհայտնվի Գերմանիայի խորհրդարանում, իսկ Ադրբեջանն իբրև պետություն գոյություն չի ունենա: Նշյալ հանգամանքները հաշվի առնելով պետք է նկատել՝ հայաստանյան իշխանությունների կողմից ակնկալվող հայ-թուրքական առևտրատնտեսական կապը որևէ լավ բանի չի կարող հանգեցնել: 

Թուրքիան լավության համար չէ, որ պիտի բացի մեզ հետ սահմանը: Նրա պահանջները Հայսաստանին հայտնի են՝ Արցախի հանձնում, Կարսի և Մոսկվայի պայմանագրերի ճանաչում, և ցեղասպանության ճանաչումից հրաժարում:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի համոզմամբ Էրդողանի՝ մեզ ուղղած «խելքը գլուխը հավաքելու» կոչը մեծ հաշվով վերածվեց գործողության:

Loading...