18:13   24-12-2020
Գիտնականը գնահատել է Չինաստանում ընկած երկնաքարի չափերը
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի Ցինհայի նահանգում ընկած օբյեկտը, որը նման Է երկնաքարի, կարող Է լինել մինչեւ 1 մետր շառավղով եւ մոտավորապես 10 տոննա զանգվածով. հավանաբար, ՉԺՀ-ի մասնագետներին կհաջողվի այն գտնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Կյոնհիի համալսարանի (Կորեայի Հանրապետություն) պրոֆեսոր Եվգենի Զուբկոն:

Դեկտեմբերի 23-ին Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդել Է, որ տեղական ժամանակով 07:25-ին (Երեւանի ժամանակով 03:25-ին) Ցինհայի նահանգի Յուշու գավառում գրանցվել Է օբյեկտի անկում, որը նման Է երկնաքարի: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:

«Երկնաքարի ընկնելը հազվադեպ երեւույթ չԷ: Նշվում Է աստերոիդների բեկորների, գիսաստղերի եւ նույնիսկ այնպիսի մեծ մոլորակների արբանյակների, ինչպիսին Լուսինն Է, միջուկների անկում: Ինչ վերաբերում Է այս դեպքին, ապա սա, ամենայն հավանականությամբ, խոշոր օբյեկտ Է: Մթնոլորտ մտնելիս երկնաքարը հաճախ տաքանում Է Ցելսիուսի մինչեւ 3-4 հազար աստիճան, լինում Է տեսանելի դիապազոնով լուսարձակում, որը երեւում Է անզեն աչքով: Այդ օբյեկտի շառավիղը մոտավորապես մեկ մետր Է, ինչը նշանակում Է, որ զանգվածն ավելի քան 10 տոննա Է: Սա շատ խոշոր օբյեկտ Է: Այդ չափի երկնաքարերը հազվադեպ են հանդիպում, մոտավորապես մեկ դեպք՝ 1 սանտիմետր շառավղով երկնաքար ընկնելու 1 միլիարդ դեպքից»,-ասել Է Զուբկոն: Հետաքրքիր Է, որ օբյեկտի անկումը նկարահանել են բազմաթիվ ականատեսներ, թեեւ երկնաքերների մեծամասնությունը ընկնում են օվկիանոսի մեջ կամ չբնակեցված տարածք, նշում Է գիտնականը:

Loading...