09:44   13-01-2021
Արցախում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 1200 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի․ ՌԴ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել Արցախի բնակչությանը: Մասնագետները Մարտակերտ քաղաքում օգնություն են ցուցաբերել ավելի քան 250 բնակչի: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ տեղի բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված շարժական հոսպիտալներում։ Կազմվել են նաև բժշկական բրիգադներ, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում հեռավոր շրջանների բնակիչներին։

Հոսպիտալների աշխատանքի մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել ավելի քան 1200 բնակիչ, այդ թվում՝ 157 երեխա։

Շարժական հիվանդանոց բուժօգնության համար դիմած բոլոր քաղաքացիները որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:

Գրում է 1lurer.am -ը:

Loading...