09:48   13-01-2021
ԱՄՆ-ի կոնգրեսականները փոխնախագահին կոչ են արել Թրափին հեռացնելու իշխանությունից
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 12-ին պաշտպանել Է Միացյալ Նահանգների ղեկավարին իշխանությունից հեռացնելու՝ փոխնախագահ Մայքլ Փենսին ուղղված կոչով բանաձեւը՝ օգտվելով Սահմանադրության 25-րդ ուղղումից: Նիստը հեռարձակվել Է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախաձեռնությունը պաշտպանել Է 223 կոնգրեսական (նրանց թվում Է սոսկ մեկ հանրապետական), դեմ Է արտահայտվել 205 հանրապետական:

Օրենսդիր մարմնի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) բազմիցս Փենսին կոչ Է արել արձագանքելու այդ բանաձեւին հավանություն տալուց հետո 24 ժամվա ընթացքում:

Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի բանաձեւերը, որոնք ընդունվում են Կոնգրեսի յուրաքանչյուր պալատում առանձին, իրավաբանական ուժ չունեն եւ հանձնարարական բնույթ են կրում: Այս կերպ օրենսդիրներն արտահայտում են իրենց դիրքորուշմն այս կամ այլ հարցի շուրջը, իսկ իշխանության գործադիր ճյուղն իրավունք ունի անտեսելու նման կարգի փաստաթղթերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...