11:03   13-01-2021
Թրամփը վստահ է, որ Բայդենը չի կարողանա վերացնել Մեքսիկայի սահմանին պատը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ջո Բայդենի վարչակազմը չի կարողանա վերացնել Մեքսիկայի սահմանին պատը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հաջորդ վարչակազմին չենք կարող թույլ տալ անգամ մտածել այն քանդելու մասին: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա… Ոչ մեկը դրան ձեռք չի տա»,- ասել է Թրամփը՝ Տեխասում պատի հատվածում ելույթ ունենալիս:

«Բոլոր շրջաններում, որտեղ մենք պատ ենք կառուցել, սահմանի ապօրինի խախտումները եւ թմրանյութերի մաքսանենգությունը կտրուկ նվազել են, բացարձակապես կտրուկ նվազել են»,- հայտարարել է Թրամփը: Նա տեղանքների օրինակներ է բերել, որտեղ սահմանի ապօրինի խախտման վիճակագրությունը 80-90 տոկոսով նվազել է:

Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից մեկն էր:

Գրում է News.am -ը:


Loading...