11:18   13-01-2021
YouTube-ը ժամանակավորապես սառեցրել է Թրամփի օգտահաշիվը
Թողնել մեկնաբանություն

YouTube տեսահոսթինգի տնօրինությունը հունվարի 12-ին հեռացրել Է վերջին տեսանյութը եւ յոթ օրով դադարեցրել Է տեսահոլովակներ հրապարակելու եւ հեռարձակումներ վարելու հնարավորությունն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական օգտահաշվից: Այդ մասին հայտնել Է Axios պորտալը՝ վկայակոչելով հոսթինգի հայտարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հանգամանալից ստուգումից հետո եւ բռնության ծագման մշտապես գոյություն ունեցող հավանականության առիթով անհանգստությունների լույսով մենք հեռացրեցինք Դոնալդ Թրամփի ալիքում բեռնված նոր կոնտենտը եւ թողարկեցինք նախազգուշացում բռնության սադրանք բովանդակող կոնտենտի նկատմամբ մեր քաղաքականության խախտման առանչությամբ,- մեջբերում Է անում պորտալը Youtube-ի հայտարարությունից:- Դրա հետեւանքով, նախազգուշացումների մեր վաղեմի համակարգին համապատասխան ալիքն այժմ չի կարող բեռնել նոր տեսանյութեր կամ (վարել) ուղիղ հեռարձակումներ առնվազն յոթ օրվա ընթացքում, ժամկետ, որը կարող Է եկարաձգվել»:

Loading...