12:29   13-01-2021
Image Description
Սիրիայում հայտարարել են Իսրայելի նոր ավիահարվածների մասին

Իսրայելը լույս հունվարի 13-ի գիշերը ավիահարվածներ Է հասցրել Սիրիայի հարավ-արեւելքի ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Արաբական Հանրապետության պետական հեռուստատեսությունը:

«Իսրայելը գրոհել Է Դեյր Էզ Զորի եւ Ալ Բուքեմալեի շրջանների վրա»,-հաղորդել Է Ikhbariya հեռուստաալիքը: Իր հերթին Sham FM ռադիոկայանը հաղորդել Է, որ Դեյր Էզ Զորի նահանգի արեւմուտքում եւ արեւելքում միաժամանակ լսվել են մի քանի պայթյուններ:

Տուժածների եւ վնասների մասին տեղեկություններ դեռ չկան:

Իսրայելի զինվորականները քանիցս գնդակոծել են Սիրիայի տարածքը՝ դա բացատրելով ժամանակակից սպառազինությունները թշնամիները ձեռքը չընկնելու ձգտմամբ: Առաջին հերթին խոսքը «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման մասին Է, որը մարտնչում Է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում Է Թեհրանի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...