14:01   13-01-2021
Իտալիայում սկսվում է «Նդրանգեթա» հանցավոր խմբավորման դատը
Թողնել մեկնաբանություն

Չորեքշաբթի Իտալիայում կսկսվի «Նդրանգեթա» հանցավոր կլանի դատը: Ակնկալվում է, որ այն կդառնա մաֆիայի դեմ վերջին տասնամյակների ամենամեծ դատավարություններից մեկը և կտևի ավելի քան երկու տարի՝ հայտնում է bbc-ն:

Ընդհանուր առմամբ, դատարան է ներկայանալու 355 կասկածյալ՝ ենթադրյալ մաֆիոզներ և նրանց կողմից կոռումպացված պաշտոնյաներ, որոնց ներկայացված են սպանությունների, թմրանյութերի վաճառքի, շորթումների և փողերի լվացման մեղադրանքներ:

Դատավարությանը կներկայանա ավելի քան 900 վկա:

Գրում է 1lurer.am -ը:

Loading...