18:57   13-01-2021
Հայաստանում կկարգավորվեն գյուտերի ստեղծման հետ կապված գույքային եւ անձնական հարաբերությունները
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում անհրաժեշտ է կարգավորվել գյուտերի ստեղծման, պաշտպանության եւ օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական հարաբերությունները: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լիցենզավորման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ փաթեթում հաշվի են առնվել պարտավորությունները, որոնք ստանձնել եւ ընդունել է Հայաստանը միջազգային համապատասխան համաձայնությունների շրջանակում: Օրենքները, մասնավորապես, համապատասխանեցվում են արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային, ինտելեկտուալ սեփականության Համաշխարհային կազմակերպության փաստաթղթերին, Եվրասիական արտոնագրային կոնվենցիային, ինտելեկտուալ սեփականության իրավունքների առեւտրային ասպեկտների հարցով համաձայնագրին:

Loading...