19:32   13-01-2021
Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը
Թողնել մեկնաբանություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից անհրաժեշտ է անցնել կորոնավիրուսի դեմ ռուսաստանցիների զանգվածային պատվաստմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես խնդրում եմ նախապատրևաստել համապատասխան ենթակառուցվածքը, փառք Աստծո, մեր պատվաստանյութը չի պահանջում փոխադրման ինչ-որ արտասովոր պայմաններ, ինչպես մինուս 50, մինուս 70 աստիճան, մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի պարզ ու արդյունավետ է աշխատում: Անհրաժեշտ է համապատասխան ժամանակացույցն այնպես կազմել, ինչպես մեզ մոտ կատարվում է մյուս հիվանդությունների դեպքում, օրինակ՝ գրիպի»,- ասել է պետության ղեկավարը:

Գրում է` News.am-ը:

Loading...