20:20   13-01-2021
Ներկայացուցիչների պալատը սկսել է քննարկել Թրամփի իմպիչմենթի հարցը
Թողնել մեկնաբանություն

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է քննարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցը՝ հունվարի 6-ին Կապիտոլիումի զանգվածային անկարգություններում նրա դերի համար:

Դեմոկրատ կոնգրեսականները նրան մեղադրում են խռովություն հրահրելու մեջ: Առնվազն հինգ հանրապետականներ ասել են, որ կաջակցեն դեմոկրատների նախաձեռնությանը։

Եթե Ներկայացուցիչների պալատը հավանություն տա դրան, Թրամփը կդառնա երկու անգամ իմպիչմենտի ենթարկված առաջին նախագահը:

Եթե պալատում մեծամասնությունը քվեարկի իմպիչմենթի օգտին, դրան կհաջորդեն հանրապետականների կողմից վերահսկվող Սենատում լսումները, թեեւ պարզ չէ՝ արդյոք դա տեղի կունենա մինչ պաշտոնից Թրամփի հեռանալը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...