20:25   13-01-2021
Ժամկետային զինծառայող Կիրակոսյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ քննչական կոմիտեի կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի մարտական դիրքից  արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող Վարդան Վաչագանի Կիրակոսյանի՝ վնասվածք ստանալու դեպքի առթիվ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից  արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում  հրազենային վնասվածք  է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading...