10:46   16-01-2021
Image Description
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել

Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է CNA հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 35 զոհերի մասին ։

Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ Մամուջու քաղաքում փլատակների տակից դուրս է բերվել 34 մարդու մարմին, եւս 8-ը մահացել են արդեն փրկարարական գործողությունից հետո:  Փլատակների տակ դեռ կան մարդիկ, որոնց թիվը չի ճշտվում։

Loading...