11:08   16-01-2021
Կորոնավիրուսի նոր շտամների պատճառով Մեծ Բրիտանիան կփակի իր զբոսաշրջային բոլոր միջանցքները
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիան երկուշաբթի տեղական ժամանակով առավոտյան 4-ից կփակի զբոսաշրջային միջանցքները՝ կորոնավիրուսի նոր շտամներից պաշտպանության նպատակներով, փոխանցում է CNN-ն: 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիր մտնելու միակ եղանակը կորոնավիրուսի ախտորոշման բացասական թեստ ունենալն է:

Երկրի տրանսպորտի նախարարության տեղեկություններով՝ արտակարգ միջոցառումները գործելու են նվազագույնը մեկ ամիս:

«Սա նշանակում է, որ եթե դուք երկիր գաք, պետք է ունենաք COVID թեստի բացասական արդյունքի ապացույց, որը հանձնել եք մեկնելուց 72 ժամ առաջ, եւ պետք է լրացնեք ուղեւորի որոնման ձեւաթուղթ, ձեր ավիաընկերությունը մինչեւ ձեր թռիչքը ձեզ կխնդրի ապացույց ներկայացնել, որ դա արել եք»,- ասել է Ջոնսոնը:

Գրում է News.am -ը:


Loading...