12:22   16-01-2021
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը վերականգնել են Դոնալդ Թրամփի էջերը
Թողնել մեկնաբանություն

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը, որոնք արգելափակել էին Դոնալդ Թրամփի էջերը, վերականգնել են դրանք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, «Ֆեյսբուք»-ից հեռացվել են Թրամփի վերջին հրապարակումները: Ըստ սոցիալական ցանցի ադմինիստրացիայի՝ այդ հրապարակումներում Թրամփն աջակցում է բողոքի ակցիաներ հրահրողներին:

Ավելի վաղ «Ֆեյսբուք»-ը հայտնում էր, որ Թրամփը հնարավորություն չի ունենա մուտք գործել իր սոցիալական էջեր, մինչ ավարտվի նրա՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը:

«Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ հնարավոր է՝ Թրամփն իր սոցիալական էջերն օգտագործի իր կողմնակիցներին դիմելու համար:

Loading...