12:43   16-01-2021
Image Description
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կարող են դառնալ համաշխարհային զարգացման մեջ զգալի փոփոխությունների թրիգեր. Մեդվեդեւ

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կարող են դառնալ համաշխարհային զարգացման մեջ զգալի փոփոխությունների թրիգեր, լուրջ ազդեցություն ունենալ միջազգային իրավունքի ինստիտուտների եւ անվտանգության գլոբալ համակարգի վրա: Շաբաթ ՏԱՍՍ-ում հրապարակված հոդվածում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը:

Նրա կարծիքով՝ այս երկրում վերջին ընտրությունները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում աշխարհի իրավիճակի վրա ազդեցության ենթատեքստում: Նա նշել է, որ ԱՄՆ ընտրական համակարգի արժանիքները եւ ծախսերը կարող էին համարվել այդ երկրի բացառապես ներքին գործը, եթե չլիներ մի «բայց»:

«Այդ երկրում ընտրությունները՝ հատկապես, երբ իշխանությունն անցնում է մի քաղաքական ուժից մյուսին, կարող են դառնալ համաշխարհային տնտեսական զարգացման մեջ շատ զգալի փոփոխությունների թրիգեր, լուրջ ազդեցություն ունենալ միջազգային իրավունքի ինստիտուտների եւ անվտանգության գլոբալ համակարգի վրա»,- կարծում է Ռուսաստանի ԱԽ ղեկավարի տեղակալը:

Նրա խոսքով՝ ընդունված կարծիք կա, որ խոշորագույն տնտեսությունները «մասշտաբային ազդեցություն ունեն մյուս երկրների քաղաքական եւ սոցիալական զարգացման վրա»: Դրանցում պարբերաբար տեղի ունեցող ճգնաժամերը ազդում են համաշխարհային տնտեսության վրա, իսկ շղթայաբար՝ տարածաշրջանային եւ առանձին երկրների տնտեսությունների վրա, այդ ազդեցությունից կախված պետությունների քաղաքական համակարգերի վրա, նշել է Մեդվեդեւը:

«Բայց դրա հետ մեկտեղ, հաճախ տեսադաշտից դուրս են մնում, որ առանձին քաղաքական իրադարձությունները, օրինակ՝ ընտրությունները, կարող են լուրջ ճգնաժամեր հրահրել մյուս երկրներում»,- նշել է նա: Ռուսաստանի ԱԽ ղեկավարի տեղակալի կարծիքով՝ սա հատկապես արդիական է, եթե խոսքը վերաբերում է այն պետություններին, որոնք «անմիջականորեն ազդում են համաշխարհային հիմնարար գործընթացների վրա»:

«Ամերիկացի բարձրագույն շատ ղեկավարներ ոչ մեկ անգամ, այդ թվում՝ անձամբ ինձ, ասել են, որ «այո, մեր համակարգը կատարյալ չէ, բայց մենք դրան վարժվել ենք, եւ մեզ այդպես հարմար է»,- հավելել է Մեդվեդեւը: Ընդ որում՝ նա նշել է, որ ամբողջ աշխարհի համար «անհարմար» է դառնում այդպիսի երկրի հետ աշխատելը, քանի որ ԱՄՆ-ն վերածվում է անկանխատեսելի գործընկերոջ: «Իսկ այդ անկանխատեսելիությանը ամենեւին անտարբեր չեն մյուս պետությունները, տարածաշրջանային եւ ռազմաքաղաքական միավորումները: Ամենեւին վատ չէր լինի, եթե ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթը գիտակցեր այս պատասխանատվությունը»,- ամփոփել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալը:

Գրում է News.am -ը:


Loading...