12:55   16-01-2021
Մերկելը COVID-19 համավարակն ամենալուրջ մարտահրավերն է անվանել իր ղեկավարման ընթացքում
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակը Գերմանիայի համար ամենալուրջ մարտահրավերն է դարձել իր ղեկավարման ողջ ընթացքում:

«Մենք ներկայումս պայքարում ենք ամենալուրջ մարտահրավերի դեմ. համավարակի, որը սպառնում է մեր առողջությանը և կյանքին, որը փոխում է մեր կենցաղը», – ասել է նա:

Նա հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում աշխարհը զգալի փոփոխությունների է ենթարկվել:

«Առաջիկա 15 տարում աշխարհն էլ ավելի արագ կփոխվի», – նշել է Մերկելը:

Գրում է 1in.am -ը:

Loading...