14:16   16-01-2021
Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ
Թողնել մեկնաբանություն

Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շարժման անդամները հանդիպման մեկնարկին նշեցին, որ իրենք պահանջում են կառավարության հրաժարականը, որից հետո պետք է Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն:

«Ժամանակավոր կառավարությունը պետք է երկրում հաստատի հասարակական համերաշխություն, կայունություն, արագ ձեռնամուխ լինի հայրենիքի սահմանների պաշտպանությանն ու անվտանգությանը»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Վազգեն Մանուկյանի խոսքով` գործող կառավարությունը մի շարք բացթողումներ է ունեցել պատերազմին նախորդող շրջանում, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Մանուկյանը նշեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել պատերազմից, պահել հայկական կողմին պատկանող ամուր դիրքերը, ինչպես նաև մի շարք հայանպաստ կետեր ներառել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունում:

Loading...