14:20   16-01-2021
Image Description
Ռուս խաղաղապահները Արցախում ականազերծել են շուրջ 529 հա տարածք

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Մեկ օրում ականազերծվել է 2 հա տարած և 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման է տեղափոխվել 2 պայթյունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 529 հա տարածք, 200,3 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացվել է 23 հազար 406 առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Loading...