14:51   16-01-2021
Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ մասշտաբային պատվաստումը
Թողնել մեկնաբանություն

Շաբաթ Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ մասշտաբային պատվաստումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ծրագրի մեկնարկն ազդարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, որը համահնդկական պատվաստման արշավը գործարկել է տեսակոնֆերանսի ժամանակ:

«Պատվաստանյութերի ստեղծումը սովորաբար շատ տարիներ է տեւում, բայց «Պատրաստված է Հնդկաստանում» ծրագրի շրջանակում այսքան կարճ ժամանակահատվածում պատրաստ է ոչ թե մեկ, այլ երկու պատվաստանյութ: Միաժամանակ, մյուս պատվաստանյութերի վրա աշխատանքն առաջ է ընթանում արագ տեմպերով»,- ասել է Մոդին:

Նա կոչ է արել նույնիսկ պատվաստվելուց հետո չմոռանալ դիմակներ կրել ու սոցիալական հեռավորություն պահպանել եւ նշել է, որ փորձագետները ենթադրում են, որ պատվաստանյութի երկու դեղաչափերի ներարկման միջեւ կարող է գրեթե մեկ ամիս անցնել:

Գրում է News.am-ը:

Loading...