10:49   17-01-2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել երկրի պաշտպանական գերատեսչությունում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել երկրի պաշտպանական գերատեսչությունում։ Վարչապետի որոշմամբ՝ Սուրեն Սահակյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը։

Տեղեկությունը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝Սուրեն Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։

Հունվարի 8-ին էլ ՀՀ վարչապետի որոշմամբ ՊՆ նախարարի տեղակալ էր նշանակվել ՀՀ ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանը:

Loading...