12:13   17-01-2021
Ռուդի Ջուլիանին հայտարարել է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործում պաշտպանի կարգավիճակով իր ներգրավվածության մասին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանան ABC հեռուստաալիքին հայտարարել է, որ աշխատում է նախագահի պաշտպանական թիմում կրկնակի իմփիչմենթի գործով:

Նա նշել է, որ պատրաստ է հաստատել, որ քվեարկության արդյունքների զանգվածային կեղծումների մասին նախագահի պնդումները բռնության կոչ չեն, քանի որ այդ պնդումները ճշմարտությունն են ներկայացնում:

«Ես այժմ ներգրավված եմ... ահա թե ինչի շուրջ եմ աշխատում»,-ասել է Ջուլիանին հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Մի քանի ժամ անց Ջուլիանան, որը գլխավորել է 2020 թվականի ընտրությունների արդյունքները հերքելու մասին նախագահի ջանքերը, նկատվել է Սպիտակ տանը:

ABC-ը նշում է, որ Ջուլիանին Թրամփի հետ ելույթ է ունեցել հունվարի 6-ին՝ նախքան Կապիտոլիումի վրա հարձակումը, որտեղ կոչ է արել բազմությանը մասնակցել «դատավարության պայքարում»:

Թրամփի անձնական փաստաբանի խոսքով՝ կան «տարբեր կարծիքներ» այն մասին, թե ինչպես նախագահը պետք է գործի իր երկրորդ իմփիչմենթի դեպքում:

Նա հայտնել է, որ ի պաշտպանության նախագահի՝ կներկայացնի մեղադրանքներ զանգվածային կեծղումների մասին, որոնք կառաջադրվեն եւ կհերքվեն ամբողջ աշխարհի դատարանների տասնյակ դահլիճներում:

Գրում է՝ News.am-ը:

Loading...