10:54   19-01-2021
Շվեդիայում տուգանք են սահմանել համավարակի պատճառով մտցված կանոնների խախտման համար
Թողնել մեկնաբանություն

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Շվեդիայի իշխանությունների մտցրած սահմանափակումների խախտման համար տուգանքը կկազմի 2 հազար կրոն (238 դոլար): Այս մասին հայտնել է երկրի դատախազությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պետական դատախազը որոշել է, որ կանոնների խախտումը, որոնք կարող են մտցվել COVID-19-ի մասին ժամանակավոր օրենքի համաձայն, կնախատեսի 2 հազար շվեդական կրոնի տուգանք,- նշված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ: Նոր տուգանքի մասին դրույթը կսկսի գործել հունվարի 27-ից»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...