13:43   19-01-2021
Չորս երկրաշարժ է տեղի ունեցել Յակուտիայի երկու շրջաններում
Թողնել մեկնաբանություն

Լույս հունվարի 19-ի գիշերը չորս երկրաշարժ Է տեղի ունեցել Յակուտիայի Ալդանի եւ Ներյունգրինի շրջաններում, որոնցից ամենաուժեղը եղել Է 5 մագնիտուդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկայի ծառայության Յակուտայի մասնաճյուղի կայքում:

Սեյսմոլոգների տվյալներով՝ 5 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի Է ունեցել Ալդանի շրջանում տեղական ժամանակով 03:44-ին (Երեւանի ժամանակով 22:44-ին):

Հաջորդ երկու ցնցումների մագնիտուդը եղել Է 3,5: Ներյունգրինի շրջաններում գրանցվել Է 3 մագնիտուդով երկրաշարժ: Իր հերթին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Յակուտիայի մամուլի ծառայությունը հաղորդում Է, որ Ալդանի շրջանում երկրակեղեւի տատանումը գրանցվել Է 15 կիլոմետր խորությամբ:

«Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Ալդանի շրջանի Իլլիմախ ավանից 16 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք: Բնակիչները տեղեկացված են, երկրաշարժը չի զգացվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ճշտվում Է, որ բնակելի տների եւ կենսապահովման օբյեկտների ամբողջականությունը չի խախտվել: Բնակչությունից բողոքներ չեն ստացվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...