14:43   19-01-2021
Թրամփը հունվարի 26-ից վերացրել Է Եվրոպայի երկրների մեծ մասից եւ Բրազիլիայից ԱՄՆ մուտքի սահմանափակումները
Թողնել մեկնաբանություն

Գործող նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 18-ին ստորագրել Է կատարողական հրամանագիր, որով հունվարի 26-ից վերանում են կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված՝ ԱՄՆ մուտքի սահմանափակումները Շենգենյան գոտու երկրներց, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից եւ Բրազիլիայից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած փաստաթղթում:

Նախկին միջոցները կդադարեն գործել այն բանից հետո, երբ ուժի մեջ մտնեն կորոնավիրուսի առկայության բացասական թեստի տրամադրման կանոնները Միացյալ Նահանգներ ժամանող բոլոր օտարերկրացիների համար: «Այն անձանց անսահմանափակ մուտքն ԱՄՆ, որոնք գտնվել են Շենգենյան գոտու պետություններում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում եւ Բրազիլիայում, այլեւս վնաս չի հասցնի ԱՄՆ-ի շահերին: (…) Այդ առնչությամբ որոշում եմ, որ մուտքի կասեցման կատարողական հրամանագրերն իրենց գործողությունը դադարցենում են հունվարի 26-ի 12:01-ից (Երեւանի ժամանակով 21:01-ից)»,- նշված Է տեքստում:

Loading...