15:10   19-01-2021
Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք քարի զգալի մասը կօգտագործվի նոր բնակավայրի կառուցման համար
Թողնել մեկնաբանություն

Արցախում նախատեսվում է նոր բնակավայրի կառուցում, որի համար կկիրառվի Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք որմնաքարի զգալի մասը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի նախագահի խորհրդական, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան «Ապագա սերունդներ» հիմնադրամի կառավարիչ Սամվել Ոսկանյանը: Ծրագիրն իրականացնում է հիմնադրամը՝ Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցությամբ:

«Բնակավայրի տեղի, տների նախագծերի վերաբերյալ ակտիվորեն համագործակցում ենք պատկան մարմինների հետ: Ժամկետների առումով, դեռ վաղ է խոսել, քանի որ ամեն ինչ չէ, որ մեզնով է պայմանավորված, բայց աշխատանքները մեկնարկելու են քարհանքի գործարկումից շատ չանցած, հավանաբար գարնանը: Չնայած բավականին գործ արդեն իսկ արված է, սակայն մինչև վերջնական որոշումների կայացումը չէի ուզի ավելին խոսել այս մասին»,-մանրամասնեց Ոսկանյանը:

Անդրադառնալով Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածում գտնվող քարհանքերի շահագործման հարցին՝ հիմնադրամի կառավարիչը տեղեկացրեց, որ ներկայում նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում Մարտակերտի կրաքարի հանքավայրում, որտեղ շուտով կմեկնարկեն որմնաքարի (կուբիկի) արդյունահանման աշխատանքները:

Loading...