15:44   19-01-2021
Իրանը եւ Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են կնքել
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի եւ Իրանի երկաթուղային ճանապարհների վարչությունների ղեկավարներ Ջավիդ Գուրբանովը եւ Սայիդ Ռասուլին երկաթուղային ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են կնքել:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցության զարգացմանն առնչվող հարցեր, հաղորդում է «ԱՊԱ»-ն:

Դրանից հետո Ադրբեջանի երկաթուղային ճանապարհների վարչության ղեկավարը ծանոթացել է Իրանի երկաթուղային ճանապարհների զարգացման կենտրոնի հետ:

Նա ընդգծել է երկու երկրների երկաթուղու աշխատակիցների միջեւ փորձի փոխանակման եւ կապերի զարգացման անհրաժեշտությունը:  

Loading...