16:42   19-01-2021
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախյան վերջին պատերազմում անհետ կորածների մասին
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ավելացրել է Արցախյան վերջին պատերազմում մահացածների թիվն ու հայտարարել անհետ կորածների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, ներկայում հայտարարվել է 2 855 մահացած զինծառայողների և ևս 50 անհետ կորածների մասին:

Ի սկզբանե հայտարարվել էր Ադրբեջանի ԶՈՒ 2 783 մահացած զինծառայողների մասին։ 

Ադրբեջանը չի ներկայացնում իր կորուստների իրական թիվը, որը զգալի գերակշռում է պաշտոնապես հրապարակված տվյալները: 

Loading...