16:51   19-01-2021
Բունդեսթագում կոչ են արել սահմանելու ԱՄՆ-ից գազի ներմուծման տուգանային մաքսեր
Թողնել մեկնաբանություն

«Հյուսիսային հոսք – 2» նախագծի մանակիցների դեմ պատժամիջոցներն անընդունելի են, իսկ ԱՄՆ-ը հետապդնում Է բացառապես սեփական շահերը: Հունվարի 19-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Բունդեսթագի Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի կոմիտեի ղեկավար Կլաուս Էռնստը՝ մեկնաբանելով «Ֆորտունա» խողովակատեղադրիչի դեմ Վաշինգտոնի սահմանած սահմանափակումների որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ընդգծել Է, որ այդ պատճառով ի պատասխան անհրաժեշտ Է սահմանել ներմուծվող ամերիկյան գազի տուգանային մաքսեր: «Ես ելնում եմ այն բանից, որ նաեւ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն այն ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցմանը, չեն հանգեցնի ակնկալվող արդյունքին, բայց, չնայած դրան, դրանք անընդունելի են»,- նշել Է նա: «Ես դաշնային կառավարությանը կոչ եմ անում կանչելու ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարին եւ ոչ երկիմաստ կերպով բացատրելու կառավարության դիրքորոշումը»,- ընդգծել Է Էռնստը: «Նաեւ անհրաժեշտ Է սահմանել ԱՄՆ-ից գազի ներմուծման տուգանային մաքսեր: ՉԷ որ ես վախենում եմ, որ նոր նախագահը նունպես չի փոխի իր երկրի ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը»,- կարծում Է կոմիտեի ղեկավարը:

Loading...