16:57   19-01-2021
Լավրովը հանդիպում Է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մորատինոսի հետ
Թողնել մեկնաբանություն

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Քաղաքակրթությունների դաշինքի գործերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ քննարկել Է Պետությունների ղեկավարների համաշխարհային խորհրդաժողովի անցկացումը, որը պլանավորված Է 2022 թվականի մայիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բանակցությունների կենտրոնում եղել Է 2022 թվականի մայիսին Ռուսաստանում Միջխորհրդարանական միության գծով եւ ՄԱԿ-ի հովանու ներքո Պետությունների ղեկավարների, խորհրդարանականների եւ աշխարհի կրոնների առաջնորդների համաշխարհային խորհրդաժողովի անցկացման նախապատրաստումը՝ հանուն խաղաղության եւ մարդկության միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության շուրջ»,-ասվում Է ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության կայքում:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Դաշինքի ջանքերը միջքաղաքակրթական եւ միջկրոնական երկխոսության ամրապնդման բնագավառում, որը նպաստում Է քաղաքակրթական, Էթնիկական եւ դավանական հողի վրա հակամարտությունների կանխմանը: Լավրովն ընդգծել Է այն քայլերի նշանակությունը, որոնք Ռուսաստանի կողմից ձեռնարկվում են այդ ուղղությամբ: Քաղաքակրթությունների դաշինք միջազգային կազմակերպությունն ստեղծվել Է Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի նախաձեռնությամբ՝ 2004 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի 59-րդ գլխավոր վեհաժողովի ժամանակ: Նախաձեռնության նպատակը ծայրահեղականության դեմ միջազգային գործողությունների ակտիվացումն Է՝ ազգամիջյան, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ու փոխգործակցության կարգավորման միջոցով: Դաշինքը հատուկ ուշադրություն Է դարձնում արեւմտյան եւ իսլամական աշխարհների միջեւ տարաձայնությունների նվազեցմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...