19:28   19-01-2021
Թրամփի կառավարության քայլերը չեն կարող ազդել Իրանի կամքի վրա. Զարիֆ
Թողնել մեկնաբանություն

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատերազմի և լարվածության չի ձգտում: «Հետևաբար, իշխանությունից հեռացող Թրամփի վարչակազմի քայլերը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Իրանի ժողովրդի կամքի վրա»,- ասել է Մոհամադ Ջավադ Զարիֆը:
 
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ երկուշաբթի, խոսելով գեներալ Սոլեյմանիի սպանության մեղավորներին հայտնաբերելու ԱԳ նախարարության դիվանագիտական քայլերի մասին, Զարիֆն ասել է. «Նախարարությունը, միջազգային և երկկողմ համագործակցության շրջանակներում, համապատասխան քայլեր է իրականացրել Իրանում և Իրաքում»:
 
Անդրադառնալով իր իշխանության վերջին օրերին Թրամփի կողմից Իրանի դեմ ուղղված գործողություններին՝ Զարիֆն ասել է. «Եթե որևէ մեկը նպատակ ունի ագրեսիա իրականացնել Իրանի դեմ, պետք է վերանայի նախկին ագրեսիայի պատմությունը: Սակայն ես համոզված եմ, որ Թրամփի իշխանության վերջին մեկ-երկու օրերին մեր կանխարգելիչ քայլերն արդյունավետ կլինեն»:

Գրում է 1lurer.am -ը:

Loading...