19:24   20-01-2021
Հադրութի ազատագրումը համահայկական ջանք պիտի լինի՝ հանուն մեր պետականության. «Թարմ ուղեղով»՝ Մերի Դավթյանի հետ
Թողնել մեկնաբանություն

«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը գործունեության երեք հիմնական
ուղղություն ունի՝ սոցիալական, քաղաքական, իրավական: Առաջնային է տեղահանված հադրութցիների
սոցիալական խնդիրների լուծումը՝ ջանքերը պիտի ուղղվեն օր առաջ նրանց հայրենի բնակավայր
վերադարձնելուն:  Հադրութը երբեք Ադրբեջանի
կազմում չի եղել. պատմությամբ, մշակույթով հայկական է: Պատմական ճշմարտությունը պետք
է ամրագրվի Միսնկի Խմբի ձևաչափով բանակցություններում:
«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մերի Դավթյանի
հավաստմամբ հադրութցիները դրական են տրամադրված. ամենը կվերականգնեն, միայն թե շուտափույթ
վերադառնան Արցախի զարդ համարվող Հադրութ:   

Loading...