11:07   21-01-2021
ԱՄԷ-ն համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ 50 հատ F-35 կործանիչ ձեռքբերելու մասին
Թողնել մեկնաբանություն

ԱՄԷ-ն համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ 50 հատ F-35 կործանիչ ձեռքբերելու մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Չնայած ԱՄԷ-ն եւ Միացյալ Նահանգներն աշխատել են համաձայնագրի ստորագրման շուրջ նախքան նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումը. նոր նախագահը հայտարարել է, որ կվերանայի համաձայնագիրը:

Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցներից մեկը՝ ԱՄԷ-ն, արդեն վաղուց հետաքրքրված է Lockheed Martin-ի արտադրած F-35 ձեռքբերելու մեջ: Թրամփի վարչակազմը խոստացել է նրանց թույլ տալ այդ գնումը լրացուցիչ գործարքի շրջանակում, երբ ԱՄԷ-ն համաձայնվի կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ անցած տարվա օգոստոսին:

Գրում է՝ News.am-ը:

Loading...