12:11   30-01-2021
Գործարարը պետք է դառնա կարծիքի առաջնորդը. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Նախ համավարակը, հետո՝ պատերազմը. Հայաստանում բիզնեսը հիմա շոկային վիճակին է: Պատերազմը մեզ չսպանեց, հետևապես պետք է ուժեղանանք, հատկապես որ նահանջի տեղ էլ չկա: Անգամ պատերազմից հետո կան նոր հնարավորություններ, դրանք միայն տեսնել է պետք: Օրինակ, մենք խոսում ենք այն մասին, որ ունենք զարգացած ՏՏ ոլորտ, բայց բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ ՏՏ-ն դեռ չի հասել: Բիզնեսը մեծ անելիք ունի մեր պետության կայացման գործում, այսօր գործարարի ուսերին մեծ բեռ է դրված: Հենց գործարարները պետք է դառնան կարծիքի առաջնորդներ:

gg հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի խոսքով, իր ընկերությունն արդեն իսկ վերականգնում է նախահամավարակային «արտադրական հզորությունը», ստեղծում նոր պրոդուկտներ: Ինչպե՞ս է դիմանում բիզնեսը ճգնաժամին, ի՞նչ նոր հնարավորություններ կան բիզնեսի համար հետպատերազմյան շրջանում:

Loading...