12:03   21-01-2021
Արցախում երկարաձգվել են հաշմանդամ ճանաչվածների վերափորձաքննության ժամկետները
Թողնել մեկնաբանություն

Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց՝ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

«Մասնավորապես,  եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020 թվականի ապրիլի 15-ից  մինչև՝ 2021 թվականի մարտի 1-ը, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետ է համարվում 2021 թվականի ապրիլի 15-ը։ Նշված անձանց կենսաթոշակները և դրամական այլ հատուցումները կշարունակվեն վճարվել՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝  մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը տված վարչական ակտի համաձայն: Ըստ այդմ՝ վճարումները կիրականացվեն նշված հաշմանդամության խմբի («հաշմանդամ երեխա» կարգավիճակի) համար հաշվարկված չափերով»,- հայտնել են նախարարությունից՝ նշելով,  որ վերափորձաքննության ժամկետները երկարաձգելը   պայմանավորված է  2020թ.-ի պատերազմական գործողություններով և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործունեության կասեցմամբ:  

Loading...